Friday, 03 07 2026
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Ցավում եմ, որ մեզ չհաջողվեց դա անել․ Մխիթար Հայրապետյան

«Մենք թիմով որոշեցինք, որ բոլորս՝ «Իմ քայլը» դաշինքի նախարարները և փոխվարչապետները, կառաջադրվենք որպես պատգամավորի թեկնածու»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն, ով ռեյտինգային ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել թիվ մեկ ընտրատարածքում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի մեկնարկը վարչապետն սկսել է Գյումրիից, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա լոկալ պրոցես է. «Յուրաքանչյուր թեկնածու, անկախ զբաղեցրած պաշտոնից, քարոզարշավ է իրականացնելու այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է: Ես թիմային քարոզարշավին չեմ մասնակցելու, բացառապես կենտրոնացած եմ առաջին ընտրատարածքում քարոզարշավ իրականացնելու վրա»:

Անդրադառնալով հարցին, թե վարչապետի աջակցության կարիքը կզգացվի թե ոչ, Մ. Հայրապետյանը նշեց, որ վարչապետի մակարդակով ուղիղ աջակցություն որևէ մեկին չի ցուցաբերվի, քանի որ դա կխախտի հավասարության սկզբունքը. «Ինչ վերաբերում է վարչապետի գործոնին, այն շատ ուժեղ է, հանրությունը նախևառաջ իր վստահությունը տալիս է Նիկոլ Փաշինյանին, հետո նոր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուին»:

Մ. Հայրապետյանի խոսքով՝ մերժողական քաղաքականության էջը փակված է. «Եթե երկրի կառավարումը վստահվեր միայն այն մարդկանց, ովքեր ի սկզբանե հավատացել էին գաղափարին, ապա դա մեր կողմից անպատասխանատու քայլ կլիներ:

Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող սեփականաշնորհել: Հեղափոխությանը մասնակցել է միլիոնից ավելի մարդ, և այդ մարդկանցից են մեր քաղաքական թիմակիցները, որոնք ընդունում են մեր սկզբունքները: Մերժողականությունը մեզ հարիր չէ»:

«Հույս ունեի, որ նոր ԸՕ-ն կընդունվեր, և կկարողանայինք քաղաքական նոր մշակույթի, քաղաքական դեբատների դաշտ մտնել, և պայքարը կլիներ ոչ թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև, այլ կլիներ բացառապես քաղաքական ասելիքի ու խոսքի պայքար: Ցավում եմ, որ մեզ չհաջողվեց դա անել»,- ընդգծեց Մ. Հայրապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում