Հայաստանում տեղի է ունեցել վարչակազմի փոփոխություն, բայց ոչ հեղափոխություն: Այս մասին ընտրողների հետ առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
«Հեղափոխությունն առջեւում է: Իսկական հեղափոխությունները սկսվում են իշխանությանը գալուց: Կեղծված հեղափոխությունները վերջանում են իշխանությանը գալուց հետո», – հիշեցրեց Ռուստամյանը:







































