ՀՅԴ ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը ոչ պատահական է համարում քարոզարշավը Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից սկսելը։
«Ատամներով ենք պայքարել Կառավարության երիտասարդ անդամների դեմ, որ Մանուկյանի արձանը տեղադրվի Հանրապետության հրապարակին կից»,-նշեց ՀՅԴ անդամը։








































