SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը հայտարարել է, որ 70 տոկոս հավանականությամբ անձամբ կարող է Մարս ուղևորվել, հաղորդում է Axios-ը:
Նրա խոսքով՝ ինքը պատկերացնում է, որ այդպիսի թռիչքները հնարավոր կդառնան յոթ տարի անց, իսկ տոմսերը շուրջ մի քանի հարյուր հազար դոլար կարժենան:
Նա չի համաձայնել պնդման հետ, որ թռիչքները կարող են փրկություն դառնալ հարուստ մարդկանց համար, որոնք կցանկանան փախչել Երկրի վրա առկա խնդիրներից:
Մասքի խոսքով՝ Մարսի վրա մահվան հավանականությունն ավելի բարձր է, քան Երկրի:







































