Ամերիկյան կինոյի 56-ամյա աստղ Թոմ Կրուզը, պարզվել է, շատ կարճահասակ է Ջեկ Ռիչերի դերի համար: Այս մասին հայտնել է գրող Լի Չայլդը, որը նույնպես աշխատում է վեպերի էկրանավորման վրա:
Նա նշել է, որ գրական հերոսը մի գլուխ բարձր է դերասանից, որի հասակը 1,7 մետր է: Բացի այդ, գրքում պաշտոնաթող ոստիկանի ձեռքերը համեմատվում են խոշոր սկավառակների հետ, որոնք հակառակորդին վախ են ներշնչում:
«Ռիչերն այնպիսի կերպար է, որը երբ մտնում է սենյակ, բոլորն իրենց անհարմար են զգում: Քրուզը շատ տաղանդավոր է, բայց նրա կազմվածքը բացարձակ հարմար չէ այս դերին»,- Չայլդի խոսքերն է մեջբերում BBCն:
Այս պահին հայտնի է, որ ֆրանշիզը կվերաթողարկվի սերիալի տեսքով: Ենթադրաբար, պատվիրատուն կլինի ամերիկյան Netflix մալուխային ալիքը:










































