Տղամարդկանց միջազգային օրվա նախօրեին (նոյեմբերի 19-ին) New Macho գովազդային գործակալությունը (BBD Perfect Storm բաժին) պարզել է բրիտանական դիրքորոշումը, թե ինչ է նշանակում լինել իսկական տղամարդ: 2 հազար մարդկանց շրջանում անցակցված հարցումները ցույց են տվել, որ կարծրատիպերին ավելի հակված են Լոնդոնի բնակիչները և միջինից բարձր եկամուտ ունեցող մարդիկ: Չնայած այն հանգամանքին, որ Լոնդոնը ընկալվում է որպես զարգացած մեգապոլիս, այստեղ հատկապես հստակորեն տեսանելի է տղամարդու դերի ավանդական ընկալումը:
Օրինակ՝ մայրաքաղաքի բնակիչների ավելի քան մեկ երրորդը (36%) համամիտ է այն պնդմանը, որ «տղամարդը ընտանիքի հիմնական աշխատողն է» (տղամարդկանց 43% -ը և կանանց 29%-ը): Համեմատության համար՝ Արևելյան Անգլիայի քաղաքներում (օրինակ, Քեմբրիջ, Նորվիչ, Լուտոն) երկու սեռերի միայն 24% -ն է նման կարծիք հայտնել: Լոնդոնի բնակիչների մեծ մասը համոզված է նաև, որ խոհանոցը և տան մաքրությունը կանանց գործն է:










































