Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռնուհու՝ Զառա Ֆիլիպսի ամուսինը՝ Մայք Թինդալը, Twitter միկրոբլոգում գրել է, որ իր նորածին աջկան անվանել են Միա Գրեյս, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Նրանց համար, ովքեր հետաքրքրվում են մեր աղջկա անունով, նրան անվանում են Միա Գրեյս Թինդալ»,- գրել է աղջկա հայրը:
Զառա Ֆիլիպսի ու Մայք Թինդալի դուստրը ծնվել է հունվարի 17-ին Գլոստերշիրի թագավորական հիվանդանոցնում:
Աղջիկը չունի ոչ մի տիտղոս, ինչպես նաև մայրը՝ Զառան, սակայն բրիտանական գահի հավակնորդների թվում 16-րդն է:









































