Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի պատվերով հայտնի դիզայներները և նորաձևության տները փոփոխություն են մտցրել իրենց արդեն ստեղծված ապրանքանիշի մեջ՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Հետևելով իր ոճաբան Նատաշա Արչերի խորհրդին՝ դքսուհին պատվիրել է հայտնի զգեստների ավելի երկար և ավելի համեստ տարբերակները։

Այսպիսով, փոփոխություններ են կատարվել Erdem ապրանքանիշի վերարկուի ձևավորման մեջ, որը Քեյթը հագել է թագուհի Էլիզաբեթ II- ի 90-ամյակի տոնակատարության ժամանակ, փոփոխել է նաև կարմիր ժանյակով Alexsandr McQuenn ճերմակ զգեստը, որը հագել է Կանադա այցելության ժամանակ։

Նման մոտեցումը փորձագետները բացատրում են արքայական ընտանիքի խստաոճ դրես կոդով։







































