Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հերոս տղաներ հայ ազգը ծնել ու միշտ էլ ծնելու է. «Արաբո»-ի Մանվելը՝ Արմեն Հովհաննիսյանի մասին

Բանակը մատուռ է, ուր պետք է մաքրենք մեր հոգիներն ու պատրաստվենք հայրենիքի պաշտպանությանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Արաբո» ջոկոտի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ հավելելով, որ բանակը հայ ժողովրդի պատիվն է:

«Մեր բանակն այսօր պետք է կարողանար համեմատվել ամերիկյան, աշխարհի մյուս հզոր բանակների հետ: Սրա մասին ես միշտ եմ երազել: Ես մարտում ապացուցել եմ, որ պատրիոտ եմ, և եթե հայրենիքին պետք լինի իմ կամ որդուս պաշտպանությունը, մենք պատրաստ ենք մարտի դաշտ գնալ»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ տղամարդն ի ծնե զինվոր է:

Մանվել Եղիազարյանի խոսքով՝ ինքը չի զարմանում ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի խիզախության վրա, քանի որ նման հերոս տղաներ հայ ազգը ծնել ու միշտ էլ ծնելու է: «Մենք պատերազմելուց բացի այլ ճանապարհ չունենք. կա՛մ պետք է գաղթենք, կամ տղամարդավարի կանգնենք, պաշտպանենք մեր հայրենիքը: Բոլորս պետք է միասնական հարված հասցնենք թշնամուն:

Իհարկե, նախկին բարոյահոգեբանական վիճակը չես համեմատի ներկայիս վիճակի հետ: Այն ժամանակ մեր ոգին թևածում էր ամենուր: Այսօր բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի վերականգնումը հրամայական է դարձել»,- ասաց նա:

«Արաբո» ջոկատի հրամանատարը զայրույթ հայտնեց, որ սահմանին տիրող վիճակի մասին անընդհատ իրարամերժ տեղեկություններ են ստացվում: «Գյուղապետերն ասում են՝ ամեն բան կարգին է, մյուս կողմից էլ ասում են՝ սահմանին վիճակը խիստ լարված է: Մի՞թե պետությունը չի կարողանում նկարահանող խմբեր գործուղել սահման, որ հստակ տեղեկություններ ունենանք: Կամ կամավորների, ովքեր կգնան, «դուխ կտան» սահմանամերձ գյուղերի բնակիչներին, զինվորի հետ հավասար կմտնեն խրամատ ու կմարտնչեն»,- ասաց Մանվել Եղիազարյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Արաբո» ջոկատի անդամ Նվեր Ստեփանյանն իր հերթին նկատեց, որ իրական մարտիկը անգամ մեկ ձեռքով կարող է կռվել: «Կռվողը կկռվի. դա միշտ էլ այդպես է եղել»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում