Moody’s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է առողջության ապահովագրմամբ զբաղվող ամերիկյան բոլոր ընկերությունների վարկանիշային կանխատեսումը: Moody’s-ում կարծում են, որ Obamacare առողջապահական բարեփոխման անցկացումը հավելյալ ռիսկեր է ստեղծում առողջության ապահովագրման ոլորտի համար: Այս մասին փոխանցում է Vesti-ն:
Գործակալության մամլո հաղորդագրությունում նշվում է, որ առողջության ապահովագրման ոլորտի ընկերությունների վարկանիշային կանխատեսումն իջեցվել է «կայունից» «բացասականի»:
Moody’s-ում նշում են բարեփոխման խնդիրները: Դրա առանցքային տարիքային խումբը 18-34-ն է: Այդ տարիքային խումբը կազմում է ծրագրին մասնակցող բոլոր քաղաքացիների ընդամենը 24 տոկոսը: Մասնավոր ոլորտի և պետության ծախսերն այդ տարիքային խմբի սպասարկման համար քիչ են, այն սուբսիդավորում է ավելի տարեց քաղաքացիների համար ծախսերը, որոնց առողջությունը սովորաբար այդքան էլ ամուր չէ: Moody’s-ում կարծում են, որ քանի դեռ այդ տարիքային խմբի մասնակցության բաժինը բարեփոխման մեջ չի հասել 40 տոկոսի, ոլորտի համար ռիսկը կմնա բարձր:









































