Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ չնայած ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանը՝ Թուրքիան չի բացառում նաև ամերիկյան Patriot համակարգերի գնումը, եթե ԱՄՆ-ն ձեռնտու և խելամիտ առաջարկ ներկայացնի:
Ինչպես գրում է «ՀաբերԹյուրք»-ը, Քալընը վերահաստատել է, որ ռուսական C-400-ները Թուրքիայում կլինեն արդեն 2019-ի վերջին:
«Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունները չեն խանգարում Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններին», – ասել է Էրդողանի ներկայացուցիչը:
Օրերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունում քննարկում են, թե ինչ այլընտրանք կարելի է առաջարկել Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխարեն:
Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնի խոսքով՝ Անկարայի ու Վաշինգտոնի միջև դիվանագիտական բանակցություններ են ընթանում C-400-ի հնարավոր այլընտրանքի փնտրտուքների շուրջ:









































