«Առավոտ»-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը վարչապետ Տիգրան Սարգսյան-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան բանավեճի վերաբերյալ ուղերձ էր հենց Ռոբերտ Քոչարյանին:
Հիշեցնենք, որ երեկ ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը վերաբերում բանավեճին, նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանել էր՝ կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահին պատասխանել է պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով:
«Սերժ Սարգսյանը վարչապետի ու կառավարության բոլոր անդամների պաշտպանի դերում է հանդես եկել: Հայտնելով, թե կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի քննարկումը երևի թե էմոցիոնալ ֆոնի շրջանակում չի տեսել: Որովհետև երկրորդ նախագահը արտահայտություններ էր արել, որոնք հաստատ ոչ էմոցիոնալ և ոչ հավասարակշռված լինելու շրջանակում չէր:
Նախագահի դիրքորոշումը ուղերձ էր Ռոբերտ Քոչարյանին, որ ինքը վարչապետի ու կառավարության հետ է»,-«Առավոտին» ասել է պարոն Մարտիրոսյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Photolure-ի







































