Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Փաշինյանը մեղմ մարտավարություն է ընտրել, եթե ընտրվեր մեր առաջարկածը՝ կլինեին լավ արդյունքներ. Վարուժան Ավետիսյան

Ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բուռն քննարկման տեղիք է տվել։

Նոյեմբերի 19-ին, Մարտունիում դիմելով քաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիներին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց, որպես օրինակ բերելով այն, որ ժողովրդի աջակցությամբ իրականություն է դարձել ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

«Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում և հրապարակներում, և մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արեցինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով և թափով: Մենք ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք հոկտեմբերի 2-ին, 40-50 հազար մարդու օգնությամբ հասանք դրան: Հետևաբար, բոլոր խոստումները, որ տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»,- ընդգծել է Փաշինյանը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Իհարկե, շատ բան է արվել և ամենամեծ բանն այն է, որ ձերբազատվել ենք ռեժիմից, միայն դա արդեն ամեն ինչ է։ Իսկ ընթացքում, այո՛, շատ բաներ կարելի էր ավելի լավ անել»։

Ավետիսյանն ընդգծեց. «Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին ու ասել, որ մոտեցման հարց է։ Մենք միշտ եղել ենք հեղափոխությունը հեղափոխության նման անելու կողմնակից։ Այսինքն՝ արմատական փոփոխություններ՝ հենվելով ուղիղ ժողովրդավարության, ժողովրդի ուղիղ կամարտահայտության, այլ ոչ թե Սերժիկ Սարգսյանի հագով կարած Սահմանադրության ու ապօրինի օրենքների։ Այդ հեղափոխությունը հենց այդ օրենքների և նաև Սահմանադրության դեմ էր»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ Փաշինյանը ընտրել է մեղմ մարտավարություն և եթե հետևողականորեն շարունակի գործել, ապա կհասնի իր նպատակներին, բայց ավելի ուշ ժամկետներում. «Մենք տեսնում ենք ձգտում, ցանկություն, մղում, նպատակասլացություն՝ գործն իսկապես ավարտին հասցնելու ուղղությամբ, բայց կարծում ենք, որ կարելի էր այդ կարճ ժամանակահատվածում ավելի արդյունավետ գործել»։

Վարուժան Ավետիսյանը մեջբերում է նոր Ընտրական օրենսգիրք չընդունելու հանգամանքը, կոռուպցիայի դեմ պայքարի հարցի դանդաղությունը, նախկին օդիոզ դեմքերին պաշտոնների նշանակելու փաստը. «Այդ առումներով մենք տարբեր մոտեցումներ ունենք ու այդ մասին բազմիցս ասել ենք։ Բայց որ ընթացքը, այնուամենայնիվ, տանելու է հեղափոխության նպատակների իրականացման՝ մենք այդ կարծիքը կիսում ենք»։

Այսինքն` կարող ենք ասել, որ Փաշինյանն ու իր թիմը առնվազն չեն հիասթափեցրել ժողովրդին այս 6 ամսվա ընթացքում՝ դիտարկմանն ի պատասխան Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Իրականությունը սև-սպիտակ չէ, գործ արվում է, բոլորս կուզեինք, որ ավելի լավ արդյունքներ լինեին։ Մեր առաջարկած մարտավարությունն ընտրելու պարագայում շատ ավելի լավ արդյունքներ կլինեին, ընթացքն ավելի արդյունավետ կլիներ։ Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այս մարտավարությունն ընտրելով՝ ավելի բան սպասել հնարավոր չէր։ Կրկնեմ՝ մոտեցման, մարտավարության հարց է։ Ընտրվել է այս մարտավարությունը, ուրեմն արդյունքներն էլ այսպիսին պետք է լինեին։ Եթե ընտրվեր մեր առաջարկած մարտավարությունը՝ կլինեին շատ ավելի լավ արդյունքներ»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում