Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության՝ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց. «Պարոն Աշոտյանի ասածի մեխն այն էր, որ ինքն ուզում էր կառավարությանն ավելի հաշվետու դարձնել»:
«Ես կարծում եմ, պարոն Աշոտյան, կառավարությանն ավելի հաշվետու դարձնելու ձեր ջանքերը, մեղմ ասած, ժամանակավրեպ են. նախ՝ դուք երկար տարիներ ունեիք կառավարությանն ավելի հաշվետու և թափանցիկ դարձնելու՝ ձեր ջանքերը այդ ժամանակ կարող էին պսակվել հաջողությամբ, որովհետև ավելի մեծ ժամանակ ու հնարավորություններ ունեիք: Եվ երկրորդ՝ կառավարությունը հիմա շատ ավելի թափանցիկ ու հաշվետու է, քան 6-7 ամիս առաջ»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նա առաջարկեց, որ Աշոտյանն իր ճարտասանությունը հարմարեցնի գրավոր տեքստերի համար. «Շուտով գրավոր տեքստերի ավելի անհրաժեշտություն և առիթ կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































