Հայտնի սուպերմոդել և Victoria’s Secret-ի «հրեշտակ» Բելա Հադիդը անսովոր ֆոտոսեսիայի է մասնակցել՝ ներկայանալով աշխարհում առաջին Միկի Մաուս խաղալիքի հետ: Լուսանկարները հայտնվել են մոդելի Instagram-ի պաշտոնական էջում:
Հադիդը նկարահանվել է հայտնի CHAOS ապրանքանիշի համար: Սուպերմոդելը նկարահանվել է 1932թ. ստեղծված խաղալիք մկնիկի հետ, որն իր արխիվից տրամադրել է Դիսնեյի ստուդիան:

Լուսանկարներից մեկում աստղը ականջներով գլխարկ է կրել, իսկ մյուսում վերածվել է «արհաուսային» մկնիկի՝ կրելով Միկի Մաուսի մետաղալարե դիմակ:










































