Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համացանցն Աստծո պարգև է, որն օգնում է թեթևացնել երկխոսությունը մարդկանց միջև, չնայած այն խոչընդոտ է հանդիսանում կենդանի շփման համար` հաղորդում է Associated Press-ը:
«Դա իրականում շատ պետքական բան է` Աստծո պարգև: Սակայն միշտ ցանցում լինելու ցանկությունը կարող է հանգեցնել նրան, որ մենք կմեկուսանանք մեզ մտերիմ մարդկանցից: Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում կենդանի շփումը ցավը թեթևացնող բալասան է և սիրտն ուրախացնող լավ գինի»,- ասել է Հռոմի պապը:
Պապը կարծում է, որ համացանցը հնարավորություն է ընձեռում հանդիպել տարբեր մշակույթների պատկանող մարդկանց և ընդհանուր լեզու գտնել նրանց հետ:









































