Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը կարծում է, որ վարչապետը կառավարության գործունեության կառավարումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով. «Պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 շենքը պետք է վերադարձնել հանրապետության նախագահին, որը, ըստ Սահմանադրության, պետության գլուխն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































