Սիրիայի ճգնաժամի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովի մեկնարկը չի դադարեցրել ռազմական գործողությունները Սիրիայում: Ինչպես հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը, զինված ծայրահեղականները ականանետային հարձակման են ենթարկել Սեյդնայա քաղաքը՝ քրիստոնեական ուխտագնացության կենտրոններից մեկը:
Ականատեսների տվյալներով՝ հարձակման են ենթարկվում բնակելի տներ: Բնակիչները թաքնվել են նկուղներում, սակայն բժշկական աղբյուրները տեղեկացնում են զգալի թվով վիրավորների մասին: Չորեքշաբթի հարձակման է ենթարկվել Պայծառակերպության տաճարը, որը տեղակայված է քաղաքի արևմտյան մասին: Այն կրել է նյութական զգալի վնաս:
Սեյդնայան գրոհելու փորձերի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվեցին երկուշաբթի: Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա գտնվող քրիստոնեական քաղաք են շարժվել հավելյալ զորքեր:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պահպանվում են անվտանգության բարձր միջոցներ:









































