«Բոլորս էլ ցանկանում ենք ապրել քաղաքակիրթ երկրում, որտեղ յուրաքանչյուրս ունենք պարտավորություն պետության նկատմամբ»,- նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և հավելեց, որ հարկերը պետություն-քաղաքացի հարաբերություններում ժողովրդավարական երկրի ատրիբուտն են:
Սակայն արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարները հարկելու գաղափարը տնտեսագետը չգիտի՝ ումն է և ինչ նպատակ է հետապնդում. «Այսօրվա Հայաստանի Հանրապետությունում օրակարգում այդպիսի հարց չի կարող լինել: Դա նրբագույն հարց է մեր երկրում, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ դրանք ահռելի գումարներ են և տնտեսության զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում»:
Նրա խոսքով՝ ընդ որում, այդ արտագնա աշխատանքները պետությունը չի կազմակերպում. «Դեռ հակառակը՝ լավ կյանքից չէ, որ մարդը այստեղից գնացել է»:
Նա նշեց, որ այս խոսակցությունները պետք է դադարեցնել և մոռանալ դրանց մասին. «Պետք է շատ շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր դրսում աշխատում են և այդ գումարները ուղարկում են: Եվ պետք է մտածել այլ բանի մասին՝ ինչ անել, որ այստեղ ապրողներս այդ գումարների կարիքն ավելի քիչ ունենանք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































