Ճապոնական Nissan Motor Co ավտոկոնցեռնի ղեկավար Կառլոս Գոնը կարող է լքել տնօրենների խորհրդի նախագահի պոստը, գրում է Washingtom Post-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ իրազեկողի զեկույցի հիման վրա անցկացված ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ Գոնը տարիներ շարունակ իր փոխհատուցումների մասով կեղծել է հաշվետվությունները: Ընկերության ղեկավարն իր եկամուտները քիչ է ցույց տվել, իսկ խոսքը միլիոնավոր ԱՄՆ դոլարների մասին է:
Հետաքննությունը պարզել է նաև Գոնի կողմից արված այլ խախտումներ, այդ թվում ընկերության ակտիվների օգտագործումը անձնական նպատակներով:
Nissan-ը հայտարարել է, որ համագործակցում են հետաքննություն իրականացնող մարմինների հետ և անհրաժշտ ինֆորմացիան արդեն տրամադրել են դատախազությանը: Նրանք նշել են, որ Գոնը կհեռացվի աշխատանքից:









































