Ռեփեր Շոն Քոմբսը (Փաֆ Դիդի, Փի Դիդի) մեկնաբանել է Քիմ Փորթերի մահը, որը նրա երեք երեխաների մայրն է: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
«Վերջին երեք օրվա ընթացքում ես փորձում էի արթնանալ այդ մղձավանջից: Չգիտեմ՝ ինչ պետք է անեմ առանց քեզ»,-ասել է Քոմբսը:
Նրա խոսքով՝ իրենց հարաբերություններն «անբացատրելի էին»:
Նա նաև հավելել է, որ Փորթերն իր համար «ավելի էր, քան հարազատ հոգին»:
Հիշեցնենք, որ Քիմ Փորթերին մահացած են հայտնաբերել Լոս Անջելեսի իր բնակարանում:











































