Ամերիկյան Time հանրահայտ պարբերականը հրապարակել է 2018 թվականի լավագույն տեսախաղերի տասնյակը, որի առաջին հորիզոնականում է «God of War» տեսախաղը: Այն ստեղծվել է հին հունական դիցաբանության հիման վրա: Գլխավոր հերոսը սպարտացի գեներալ Կրատոսն է, որը աստվածներին մարտահրավեր է նետել: «God of War» տեսախաղը թողարկվել է միայն PlayStation 4-ի համար, գրում է tert.am-ը:

Երկրորդ հորիզոնականում է Սարդ-մարդու մասին պատմող «Marvel’s Spider-Man» տեսախաղը, որը նույնպես նախատեսված է PlayStation 4-ի համար: «Marvel’s Spider-Man»-ին հաջորդում են «Into the Breach»-ը, «Subnautic»-ը և «Red Dead Redemption 2»-ը:

Լավագույն տեսախաղերի տասնյակը եզրափակում են «Florence»-ը, «Super Mario Party»-ն, «Assassin’s Creed Odyssey»-ը, «Dandara»-ն, ինչպես նաև «Donut County»-ն:












































