Կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց: Նրանք պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Հավաքվածներից մեկը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ազատման պատճառը. «Այգում շինաշխատանք էր իրականացվում, պիտի եղնիկներին տեղափոխեին կողքի բույն: Գիշերը կենդանին փորձում է գնալ իր նախկին տեղը, գլուխը մտցնում է սետկեն ու սատկում ա»:









































