Սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի կոնսենսուսի միջոցով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում ընթացող «Ժնև-2» համաժողովին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
«Պետությունը պետք է վերականգնվի, մենք ցանկանում ենք, որ ճգնաժամն ավարտվի խաղաղության հիման վրա, որը ձեռք կբերվի բանակցությունների, կոնսենսուսի միջոցով: Ոչ մի այլ լուծում չի կարող լինել»,- ասել է նա:
Ալ-Արաբիի խոսքերով՝ կարևոր է օգտագործել հնարավորությունն այս սարսափելի հակամարտությունը դադարեցնելու համար: Նա ընդգծել է, որ Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը չպետք է անպատիժ մնան:









































