Փենսիլվանիա նահանգի Ֆրիլենդ քաղաքի բնակիչը, որը հետախուզման մեջ է գտնվում հարձակման համար, Facebook-ում տեղադրել է իր մասին ոստիկանության հայտարարությունը՝ հայտնում է Associated Press-ը:
35-ամյա Էնթոնի Ջեյմս Լեսյովիչը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր մոտավորապես 2 ժամ անց այն բանից, երբ Facebook-ի իր էջում տեղադրել է ոստիկանության հայտարարությունը՝ իր լուսանկարով:
Երբ ոստիկանությունում նկատել են, որ օգտատերը կիսվել է գրառմամբ, ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցներից մեկը համակրելի աղջկա անունից սկսել է նրան նամակներ գրել:
Տղամարդը համաձայնել էր հանդիպել «աղջկա» հետ ու տվել էր իր հասցեն:
Լեսկովիչին ձերբակալել են ու կալանքի տակ վերցրել:








































