Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել

«Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ չի անելու»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, օրերս Ուկրաինայի Գերագույն ռադայում  առանց քննարկման որոշ օրենքների և 2014թ. պետբյուջեի  ընդունումը քաղաքական մեծ սկանդալ դարձավ, որն արդյունքում վերաճեց իրավապահ մարմինների և հասարակության միջև բախումների: Ձեր տպավորությամբ՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, և ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

-Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, չափազանց լուրջ է, որն իր ազդեցությունը կունենա ողջ հետխորհրդային տարածքի վրա: Եթե նկատեք՝ Մայդանում ակցիաները սկսվեցին, պահանջը Ասոցացման համաձայնագրի օրակարգին վերադառնալու պահանջն էր, սակայն այսօր մենք այլ կարգախոսներ ենք լսում: Իշխանությունները չլսեցին հասարակության ձայնը, վերջին երկու օրվա ընթացքում լուրջ սխալներ գործեցին, ընդունեցին օրենքների հակադեմոկրատական մի փաթեթ, որը բերեց նրան, որ Ուկրաինայում խոսք է գնում իշխանության՝ և՛ նախագահի, և՛ կառավարության հրաժարականի մասին, նոր ընտրությունների մասին են խոսում: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կարելի է նույնիսկ որակել որպես անցում պատերազմական գործողությունների: Այս իրավիճակը ես կնմանեցնեմ այն իրավիճակին, որը կար 1980-ական թթ. Լեհաստանում, երբ համերաշխությունն ի հայտ եկավ, երբ սկսվեց պայքար հակասոցիալիստական, հակապոպուլիստական, ժողովրդավարության համար: Մի պահ Լեհաստանում նույնիսկ ռազմական դրություն մտցրին, նույնիսկ գեներալ նշանակվեց նախագահ, սակայն դա արդյունավետ չեղավ: Ի վերջո, համերաշխությունը հաղթեց, և փոփոխություններ կատարվեցին: Այս ընդհանուր  պայքարը լուրջ փոփոխությթունների կարող է բերել Ուկրաինայում:

Ուկրաինան եվրոպական երկիր է, ի վերջո, Ուկրաինան կդառնա Եվրոպայի մաս: Որքան էլ ՌԴ-ն արանքում խանգարի, ներսում խնդիրներ լինեն, դա է պատճառը, որ ես պնդում եմ, որ ինչով էլ ավարտվեն այս գործընթացները, Ուկրաինան գնալու է Եվրոպա:

Պատկերացնո՞ւմ եք՝ Ուկրաինան ԵՄ չորս երկրների հետ ունի ընդհանուր ցամաքային սահման: Պարզապես այս ընթացքում Ուկրաինան ժամանակ է կորցնում:

-Արևմուտքի արձագանքն ու գործուն աջակցությունը տեսնո՞ւմ եք:

-Եթե  լուրջ խոսենք, ոչ մի աջակցություն ես չտեսա: Գուցե դա նույնիսկ դրական է, քանի որ ինքը՝ Ուկրաինայի հասարակությունը, ստիպված է լինում լուծել իր հարցերը: Խորհրդանշական աջակցություն կա: Բայց եթե Յանուկովիչը սխալվի ու ակտիվորեն ուժային կառույցներին հանի ժողովրդի դեմ, կասկած չունեմ՝ բոլորը կզգան և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի արձագանքը, որը բավականին կոշտ կլինի, ընդհուպ պատժամիջոցների կիրառում: Հուսով եմ, որ դրան չի հասնի: Այնուամենայնիվ, ընդդիմություն-իշխանություն բանակցությունները, որոնք հիմա արդյունք չեն տալիս, կտան իրենց արդյունքը:

-Պարոն Գրիգորյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ էր հանդես եկել, թե անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կմիջամտի: Այս դեպքում զարգացումներն ի՞նչ սցենարով կարող են ընթանալ: 

-Եթե ՌԴ-ն իսկապես ակտիվ միջամտություն ցուցաբերի, դա  ճակատագրական կլինի ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի համար: Բայց ես չեմ հավատում, թե Ռուսաստանը նման սխալ կանի: Ուկրաինայում դա կմեծացնի հակառուսական տրամադրությունները: Ռուսաստանն այդքան խելք կունենա, քանի որ այս դեպքում ԵՄ-ն, ԱՄՆ-ը շատ ակտիվ կմիջամտեն:

-Պարոն Գրիգորյան, դեկտեմբերին ստորագրվեց ՀՀ-ի Մաքսային միությանը անդամակցության ճանապարհային քարտեզը: Այս պայմաններում հետադարձ քայլ կարո՞ղ է լինել:

Նախ, այստեղ մի քանի հարց է առաջանում. ի՞նչ է տալիս ՄՄ-ն Հայաստանին, կամ տալի՞ս է, թե՞ ոչ: ՄՄ-ն ՀՀ տնտեսության համար շատ ծանր հետևանքներ կարող է  ունենալ այն պատճառով, որ ոչ ՄՄ երկրներից ներմուծվող ապրանքների գներն ավտոմատ  կավելանան, դա կունենա ծանրագույն սոցիալական հետևանքներ: Այն պլյուսները, որոնք պետությունը ստանում է մաքսային միությանը միանալու պարագայում, մեզ համար դրական չեն լինելու, քանի որ ՄՄ-ի հետ ՀՀ-ն սահման չունի: Սրան հավելենք, որ ՄՄ անդամ երկրների տնտեսություններն ամենազարգացածը չեն աշխարհում, նոր տնտեսության հիմք չկա: Պետք է դադարեցնեն գործընթացը, այնինչ արհեստականորեն արագացնում են: Այստեղ տեղին է համեմատվել Ղրղըզստանի հետ: Դեկտեմբերին Ղրղըզստանը ճանապարհային քարտեզ ստորագրելուց հրաժարվեց՝ պնդելով, որ քաղաքական որոշումը կայացված է, բայց ո՛չ տնտեսականը, քանի որ այսօր իրենց ձեռնտու չէ ՄՄ մտնելը: Ղրղըզները հաշվեցին, մենք ևս կարող ենք հաշվել ու գոնե սառեցնենք գործընթացը: Շատ վտանգավոր է անդամակցել միությունների, որտեղ սկզբունքներ, արժեքային համակարգ չկա: Տեսեք՝ ինչ արեց Բելառուսը: Լուկաշենկոն ելույթ ունեցավ ՀՀ-ի ՄՄ անդամակցության դեմ: Դրա գինն այն էր, որ ՌԴ-ն որոշում կայացրեց 2 միլիարդ տալ Բելառուսին, որպեսզի Հայաստանի մասով առարկություններ չլինեն: Այն գումարը, որը մենք պետք է ստանայինք, ստացավ Բելառուսը: Հայաստանին մի շարք խոստումներ են տվել, որոնցից ոչ մեկը չեն անում: Պետք չէ ոչ մեկին նեղացնել, բայց պետք է դանդաղեցնել այդ գործընթացները. ո՞ւր ենք մենք վազում:

ՌԴ-ն իր ուզածին հասավ՝ թույլ չտալ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, հիմա ՀՀ-ն պետք է հաշվարկ անի՝ կա՞ շահ ՄՄ-ում, թե՞ ոչ: Այն քաղաքականությունից, որի համաձայն մենք ՌԴ-ին տալիս էինք մեր հզորությունները պարտքի դիմաց, պետք է հրաժարվենք: ՌԴ-ն լուրջ ներդրում չի անում, ՌԴ-ն հնարավորություններ  չունի: ՄՄ-ում կան նաև վերպետական ինստիտուտներ, իսկ մեր սահմանադրությանը դա դեմ է: Բացի դրանից՝ մենք ԱՀԿ անդամ ենք, իսկ ՄՄ-ի և ԱՀԿ-ի խաղի կանոնները հակասում են: Եթե ՀՀ-ն միանա ՄՄ-ին, կդրվի ՀՀ-ին ԱՀԿ-ից հանելու հարցը: Դեռ ուշ չէ, որպեսզի ՀՀ կառավարությունը  հաշվարկ անի: 

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում