Սիրիայի հակամարտության երկու կողմերն էլ խախտել են միջազգային իրավունքը, ինչը հանգեցրել է այդ երկրում հումանիտար ճգնաժամի: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այսօր «Ժնև 2» համաժողովի բացմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Բոլոր կողմերն էլ մարդասիրական օրենսդրության նկատմամբ ցուցաբերել են լիակատար անհարգալից վերաբերմունք, ինչը հանգեցրել է երկրում մարդասիրական ճգնաժամի»,- հայտարարել է նա: Պան Գի Մունը հավելել է, որ հակամարտության սրմանը նպաստել է դրսից սպառազինության մատակարարումը, ինչպես նաև օտարերկրացի զինյալները և ծայրահեղ խմբավորումները:
Պան Գի Մունը նաև Սիրիայի պատվիրակությանը կոչ է արել նպաստել հակամարտության կարգավորմանը և ապահովել մարդասիրական օգնության մուտքը կարիքավոր շրջաններ:







































