Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում երկրում արտակարգ դրություն հայտարարել, փոխանցում է Reuters գործակալությունը:
Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը:
Ըստ նրա՝ նման քայլը չի օգնի հաղթահարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
«Արտակարգ դրություն չի հայտարարվի»,- ասել է Կլյուևը:









































