Thursday, 23 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ինչով է բացառիկ և ցնցող 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնական ռեկորդը

Հայաստանցի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պատմական արդյունք գրանցեց Թուրքմենստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ երեկ 109 քաշային կարգում մեր ծանրորդը երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մեր ծանրորդը ցուցադրելով ֆանտաստիկ ելույթ՝ հրում վարժություն և երկամարտում գրանցեց համաշխարհային ռեկորդ:Հրում ձևում նա բարձրացրեց 240 կգ: Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ էր գրանցել նաև հրում ձևում, սակայն մրցավարները նրա բարձրացրած 197 կգ-ը չգիտես ինչու չհաշվեցին:Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչների 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այս քաշային կարգում երկամարտի նախկին ռեկորդը 424-կգ էր ու փաստորեն Մարտիրոսյանը համաշխարհային ռեկորդը գերազանցեց 11կգ-ով, ինչը կարելի է բացառիկ արդյունք համարել: Հրում ձևում էլ նախկին ռեկորդը 237 կգ էր: Հատկանշական է, որ Մարտիրոսյանը 240 կգ-ը վստահ բարձրացրեց և ակնհայտ էր, որ հայ ծանրորդը կարող էր մի քանի կգ-ով ավելի ծանր ծանրաձող հրել: Միջազգային լրատվամիջոցները Մարտիրոսյանի ելույթը որակել են ֆանտաստիկ: Շատերի համար անհավանական է, թվում է, որ 21-ամյա երիտասարդը կարող է նման ռեկորդներ գրանցել: Վերջին 20 տարիներին ունեցել ենք ուժեղ ծանրորդներ, բայց Մարտիրոսյանի հաջողությունն իսկապես ցնցող էր:

Անկախ Հայաստանի պատմության մեջ Մարտիրոսյանը ցուցադրեց բոլորովին նոր որակի ելույթ: Հատկանշական է նաև, որ նոր որակի նվաճումը տեղի ունեցավ նոր Հայաստանում: Տպավորիչ էր նաև, որ պարգևատրման արարողությունից հետո Մարտիրոսյանը երգեց Հայաստանի պետական օրհներգը ինչը պետք է օրինակ ծառայի մեր մյուս մարզիկների ու մասնավորապես ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների համար: «Անկրկնելի զգացողություն էր չեմպիոն դառնալը: Դեռևս չեմ գիտակցում, որ չեմպիոն եմ, բայց երբ սոցիալական կայքերում տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ուրախանում իմ հաջողությամբ, նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել»,-ասաց Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ պոկում վարժության երրորդ մոտեցումը չի ընկճել իրեն, և արդեն մոռացել է այդ մասին: «Մյուս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնությանը որ ռեկորդներ կլինեն` կկրկնենք և կգերազանցենք այս ռեկորդները»,-ասաց նա:

«Հակառակորդներս իհարկե ուժեղ մրցակիցներ էին, սակայն այս անգամ ես ավելի լավ էի պատրաստվել»,-եզրափակեց Մարտիրոսյանը: Փառահեղ ելույթից հետո Մարտիրոսյանին շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։ Կասկածից վեր է, որ Մարտիրոսյանը մոտ մեկ ամսից կճանաչվի 2018 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ: Տարիներ շարունակ մենք ծանրամարտի ասպարեզում սպասել էինք նման հաջողության: Այսօր ունենք համաշխարհային մակարդակի ծանրորդ, որը ոգևորությունից և հպարտությունից զատ նաև պարտավորեցնող պետք է լինի: Պարտավորեցնող պետության համար, որպեսզի Մարտիրոսյանին և նման արդյունք ցույց տված մարզիկները այսպես ասած աչքի լույսի պես պահվեն: 2020 թվականին տեղի կունենան ամառային Օլիմպիական խաղերը և ի դեմս Մարտիրոսյանի մենք ունենք ոսկե մեդալի իրական հավակնորդ: Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերում ծանրամարտում չեմպիոն չենք ունեցել: Ու հիմա ունենք այդ հնարավորությունը, որն ամեն գնով պետք է փորձենք օգտագործել:

Երկու տարի առաջ 19 տարեկան հասակում Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Այս երկու տարիների ընթացքում մեր չեմպիոնը զգալի աճ է գրանցել և վստահ ենք, որ առաջիկայում այս ծանրորդը կավելացնի մեդալների պաշարը: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է, ինչպես նաև 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: Այս տարվա հոկտեմբերին Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը ևս չեմպիոն էր դարձել:

Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել էին հայ մարզիկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում