Դեռահասների շրջանում Facebook-ի «մահվան» մասին լուրերը չափազանցված են՝ հայտնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով նոր հետազոտության արդյունքներին:
GlobalWebIndex հետազոտական ընկերության ղեկավար ու հիմնադիր Թոմ Սմիթի խոսքով՝ քիչ են ապացույցները, որ դեռահասների շրջանում Facebook-ի ժողովրդականության անկումը, որը մատնաշնել էր University College London-ը, արտահայտում են մեծ միտումներ:
Նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ Facebook սոցցանցը ամենահայտնին է երիտասարդության շրջանում:
Աշխարհի 32 երկրում 170 հազար օգտատերերի հարցման արդյունքներով՝ 16-19 տարեկան երիտասարդների 48.5%-ը, ինչպես նախկինում, օգտվում է Facebook-ից:
Ժողովրդականությամբ երկրորդ տեղում է YouTube վիդեոհոսթինգը, որից պարբերաբար օգտվում է դեռահասների 29%-ը: Երրորդ հորիզոնականում Twitter սոցցանցն է, որից ամսական օգտվում է ամբողջ աշխարհի դեռահասների 26%-ը:









































