Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Արտառոց միջնորդություն Քոչարյանից. 1in.am-ը լռեցնելու հերթական ձախողված փորձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ի՝ 1in.am կայքի դեմ իր կողմից ներկայացված հայցի շրջանակներում դատարանին միջնորդել է լրատվականին արգելել մինչև դատական գործով վերջնական դատական ակտի կայացումը հրապարակել որևէ հոդված, որը կվերաբերի իրեն:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդել է արգելել լրատվամիջոցին իր անվան հետ կապված հոդվածներ հրապարակել: Հայցվորը հայտնել է, որ 2018 թվականի հունիս ամսին ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

Դատարանը նշել է, որ հայցի ապահովում կիրառելու նպատակով հայցվորը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցնելու հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայցի ապահովման կիրառումը կարող է իրավաբանական անձի գործունեության իրականացման համար ստեղծել էական խոչընդոտներ: Հետևաբար, դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նշված իրավակարգավորման հիմքով ենթակա է մերժման: Դատարանի որոշման մեջ ասվում է. «Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, մերժել: Որոշումը կարող է բողոքարկվել»:

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Առաջին լրատվական»-ի, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին և այդ հիմքով էլ դատարանից պահանջել է արգելել հոդվածների հրապարակումը: Բարեբախտաբար, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանաում իրավիճակ է փոխվել ու այլևս դատարաններն ազատ են Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքները բավարարելու պարտադրանքից։

Սակայն թերևս արժե հանգամանալից կանգ առնել պաշտոնաթող նախագահի միջնորդության վրա։ Պետք է խոստովանել, որ այն արտառոց է իրավական տեսանկյունից․ համանայն դեպս՝ Հայաստանում առաջին անգամ ենք հանդիպում նման նախադեպի, երբ որևէ մեկը փորձ է անում դատական կարգով միջամտել ազատ լրատվամիջոցի խմբագրական գործունեությանը։ Քոչարյանի արածն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել․ նա փորձել է որոշել, թե «Առաջին լրատվական»-ն ինչ թեմայի անդրադառնա և ինչ ձևաչափով։ Այս քայլով Ռոբերտ Քոչարյանն անուղղակիորեն բացահայտում է այն մոտիվները, որոնք տաս տարի առաջ նրան դրդել են արտակարգ դրություն հայտարարել։ Այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը նույնպիսի գրաքննություն էր հաստատել թերթերի հանդեպ՝ կամայակնորեն ազդելով դրանց թեմատիկ ուղղվածության վրա։ Դատարանին ներկայացրած Քոչարյանի հայցը հուշում է, որ երկրորդ նախագահն չի փոխել իր պատկերացումները առնվազն մամուլի, ազատ խոսքի, այլըտրանքային տեսակետների վերաբերյալ։ Ազատ մամուլը շարունակում է մնալ այն հայելին, որի մեջ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է իր այլանդակ համակարգի դեմքը։

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցներում անընդհատ շեշտում է, որ ինքը նպատակ ունի այլընտրանք ձևավորել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Այս տեսանկյունից նույնպես՝ «Առաջին լրատվական»-ի դեմ Քոչարյանի ներկայացրած հայցը խիստ ուշագրավ է։ Քոչարյանի նախագահության տարիներին փակվեց Հայաստանի միակ անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը, շինծու մեղադրանքներով երկարատև ազատազրկման դատապարտվեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խնբագիր Արման Բաբաջանյանը, երկրորդ նախագահի այսօրվա վարքագիծը հուշում է, որ ազատ խոսքի դեմ նրա պայքարը նույնիսկ ոչ թե քաղաքական կոնյուկտուրայի, այլ՝ այդ գործչի արժեհամակարգի, մենթալ մտածողության հետևանք է։

Քոչարյանը անհանդուրժելի է համարում ցանկացած այլընտրանքային դիրքորոշում, տեսակետ ու դրանց կրողներին համարում է ոչ թե ընդդիմախոս, քաղաքական մրցակից, այլ՝ թշնամիներ, որոնց պետք է ոչնչացնել կամ ազատազրկել։ Այդպես է նա վարվել իր նախագահության տարիներին ու այդպես կանի, եթե Աստված մի արասցե, կրկին վերադառնա իշխանության։

Հիմա Ռոբերտ Քոչարյանն իշխանություն չունի, սակայն հետևողականորեն ձգտում է՝ հնարավոր բոլոր եղանակներով, ճնշել լրատվամիջոցներին՝ դատական հայցերով փորձելով «խմբագրել» նրանց գործունեությունը կամ պահանջելով աստղաբաշխական գումարներ՝ իբրև թե իրեն զրպարտելու համար։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի բուն հայցին, որն առաջիկայում քննարկվելու է դատարանում, ապա «Առաջին լրատվական»-ը խորապես վստահ է, որ այն նույնպես մերժվելու է։ Այսօր նախաքննության մարմինը բոլոր դրվագներով հաստատում է այն, ինչի մասին գրել է «Առաջին լրատվականը»՝ «վաստակելով» Ռոբերտ Քոչարյանի թշնամանքը։ Բազմիցս գրել ենք ու դարձյալ կրկնում ենք՝ Ռոբերտ Քոչարյանն է Մարտի 1-ի ոճրագործության կազմակերպիչը, ու «Առաջին լրատվական»-ը հետևողականորեն հասնելու է նրան, որ պաշտոնաթող նախագահը պատասխանատվության ենթարկվի՝ սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը յուրացնելու ու խաղաղ ցուցարարներին գնադակահարելու հրաման տալու համար։

Մեզ որևէ սպառնալիքով լռեցնել հնարավոր չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում