Friday, 03 07 2026
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»

Ռադիկալիզմի թիրախը Փաշինյանն է․ պետք է կանխել Հայաստանը «բեյրութացնելու» փորձերը

Վերջին երկու օրերին Հայաստանում քաղաքական ռադիկալիզմի որոշակի աճ կա։ Ժամանակագրորոեն մարգինալ տրամադրությունների ակտիվացումը պատահական չէ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մերժումը գործնականում անհնար է դարձրել արտախորհրդարանական ընտրությունների հաջողության որևէ շանս ու նրանցից ոմանց մնում է ապավինել ռադիկալիզմին։ Ընդ որում՝ այս դաշտում հատկապես ակտիվ են «Սասնա ծռերը» ու Զարուհի Փստանջյանը, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, մտադիր են միասնական ցուցակով մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «․․․Ընդունված համաներումը, այն էլ կիսատ֊պռատ, ժողովրդի ճնշման տակ կատարված առավելագույն հնարավորն էր, որին ունակ էր մեռնող համակարգը։ Բնական է, որ նա չէր կարող ճանաչել ապստամբության իրավունքը և ամբաստանելու կամ համաներելու փոխարեն ազատել ու մեծարել ապստամբներին։ Սակայն այս ամենը խիստ ժամանակավոր է։ Կարճ ժամանակ անց Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, ժողովրդի կամքի ուժով, կլինեն ազատ և բոլորիս հետ միասին կմասնակցեն հայրենիքի շենացման ու հզորացման գործին»։

Ժիրայր Սեֆիլյանը՝ թվում է, Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չի ասում, սակայն ամբողջ տեքստն ուղղված է վարչապետի արժեքային համակարգի դեմ։ Նախ՝ համաներման տեսքտի հեղինակը ոչ թե «մեռնող համակարգն» է, այլ՝ Փաշինյանի կառավարությունը։ Եվ հետո՝ Նիկոլ Փաշինյանի հստակ դիրքրոշումն է, որ մարդասպանության մեջ մեղադրվող մարդիկ չեն կարող ներման կամ համաներման արժանանալ։ Այս մասին վարչապետը հայտարարել է խորհրդարանական ամբիոնից։

Կարճ ժամանակ անց Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, ժողովրդի կամքի ուժով, կլինեն ազատ․ հայտարարում է Սեֆիլյանը ու ակամայից հիշում ենք ՊՊԾ գնդի իրադարձությունները, երբ, ըստ էության, ահաբեկչական ակտ իրականացվեց՝ ժողովրդի կամքի շահարկմամբ։ Երևանի «բեյրութացման» պարբերական փորձերն ուղղակի հակոտյնա են պետականության գաղափարին, հեղափոխության համատեսքտին, այն ամենին, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։

Ակնհայտ ցինիզմով ու ամբոխավարությամբ աչքի է ընկնում Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության երեկ և այսօր տարածած ծավալուն հայտարարությունները, որոնց ուղղակի թիրախը Նիկոլ Փաշինյանն է։

Այդ հայտարարությունները չտիրաժավորելու համար՝ մեջբերենք դրանց միայն ամենահատկանշական կտորը․ «․․․Այս բաց դռների և դարպասների փոխարեն` փակ են Երևանի Պռոշյան փողոցում գտնվող Կոնդի առանձնատների և՛ դարպասը, և՛ օդային տարածքը` Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի համատեղ բնակավայրը, որտեղ էլ որոշվում են ընթացիկ կառավարման հարցերը` նախարարների, քաղաքապետերի (փաստացի), մարզպետների, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և այլ նշանակումներ, կամ` որևէ անձի կալանավորման վերաբերյալ հարցեր և այլն: Այս տարածքը վերահսկվում է բազմաթիվ ոստիկանական ծառայողների կողմից` թե՛ գետնից, թե՛ օդից հատուկ պաշտպանվող օդային հովանոցի միջոցով: Այս տարածք են պարբերաբար այցելում տարբեր իրավապահ կառույցների ծառայողական ավտոմեքենաներ: Իսկ թե ինչ են քննարկում և որոշում այդ փակ տարածքում` հասարակությունն իմանում է Նիկոլ Փաշինյանից»:

Պարզ է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ մարգինալ, ռադիակալ ուժերը փորձում են ձևավորել իրենց նիշը՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով բոլոր մահացու մեղքերի մեջ, թե իբր նա դրածո է, դավաճանել է հեղափոխության իդեաներին ու էլի նման անհեթեթություններ։ Ամբողջ խնդիրն այն է, որ «ծռերը» կամ Զարուհի Փաստանջյանն իրականում թիրախավորում են համաժողովրդական շարժումը, հեղափոխությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել հենց հրապարակի, տասնյակ հազարավոր մարդկանց վստահության մանդատով։

Նիկոլ Փաշինյանի համար անցած երեք տասնամյակներում դրական նախադեպեր չեն ստեղծվել, ու նա անում է այնքան՝ ինչքան կարողանում է։ Ու վարչապետին աջակցելը, նրա թիկունքին կանգնելը բոլոր ողջամիտ մարդկանց և ուժերի պարտականությունն է, նույնիսկ՝ նրանց, ովքեր վաղը՝ խորհրդարնական ընտրություններից հետո, դիրքավորվելու են՝ որպես ընդդիմություն։

Ի դեպ, անգամ ՀՀԿ-ն, որը հեղափոխության հիմնական թիրախներից մեկն էր, «կարմիր գիծը» շատ դեպքերում չի անցնում, օրինակ՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացի շրջանում՝ թերևս գիտակցելով համակարգային ուժի իր քաղաքական պատասխանատվությունը։

Լուսանցքում հայտնվել են միայն ռադիկալները, որոնց քաղաքական հեռանկարի բացակայությունը պետք է ամրագրի հասարակությունն՝ առաջիկա ընտրություններում մերժելով արմատականության, ծայրահեղականության որևէ դրսևորում։

Հայաստանի «բեյրութացման» ցանակացած դրսևորում պետք է արժանանա համարժեք քաղաքական արձագանքի՝ նոր դավադիր կրակոցները կանխելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում