Հսկայական արծվի քանդակը, որը կախված էր Նոր Զելանդիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում, ընկել է ուժեղ երկրաշարժի հետևանքով, որ այսօր տեղի է ունեցել երկրում, հայտնում է Associated Press գործակալությունը:
Երկու արծիվները տեղադրվել էին Վելինգտոնի օդանավակայանում մի քանի ամիս առաջ «Հոբիթ» եռագրության երկրորդ սերիայի գովազդային արշավի ընթացքում, որի իրադարձություններին այդ փետրավորները ակտիվ մասնակցություն են ունենում:
Ընկնելու հետևանքով հսկայական քանդակներից ոչ մեկը չի տուժել:
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում:











































