Thursday, 04 06 2026
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար

ՀՀԿ-ն պարտադիր կուտակայինի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել

Ցանկացած բարեփոխում սկզբնական շրջանում կարծիքների փոխանակում է, «Ազատության» հետ զրույցում ասել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ իր վերաբերմունքը հայտնելով պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի շուրջ բարձրացած բողոքի ալիքին։ 

«Քցում-բռնում են, մտածում են էդ ուղղությամբ, առաջանում են բողոքներ»,- ասել է նա։

Շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները հանրահավաք-երթ էին կազմակերպել։ Սա առաջին անգամն էր, որ այս նախաձեռնության հավաքի մասնակիցների թիվը հասնում էր մի քանի հազարի։ Որոշ գնահատականներով՝ մոտ 10 հազար մարդ մասնակցել է շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիային։

Հարցին, թե ՀՀԿ-ին չի անհանգստացնո՞ւմ այն հանգամանքը, որ բողոքող քաղաքացիների թիվն օրեցօր մեծանում է, Գալուստ Սահակյանը պատասխանել է.- «Դա մեր սովորական սցենարն է, էսօր 10 են ասում, վաղը 20 ասեն, մյուս օրը՝ 30։ ՀՀԿ-ն [օրենքի վերաբերյալ] իր դիրքորոշումը, իհարկե, չի փոխել, որովհետև դա տարիների աշխատանք է, և վերջին պահի խնդիր չէ։ Առավել ևս ճիշտ կլիներ, որ 2010 թվականին, երբ ընդունվեց օրենքը, էս երկու տարիներին, մանավանդ խմբակցություններ էլ կային, որ մասնակից էին, կարող էին գոնե մեկ առաջարկ անել օրենքի փոփոխությունների վերաբերյալ»։

Օրենքին ընդդիմացող քաղաքացիները, ինչպես նաև նրանց աջակցող Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցություններն, այդուհանդերձ, առաջարկներ ունեն 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող քաղաքացիներին, որոնց վրա օրենքը տարածվում է։ Նրանք հորդորում են ավելի քան 270 հազար քաղաքացիներին պարզապես չընտրել կառավարիչներին և նրանց ֆոնդերը։ Մինչդեռ ՀՀԿ-ի փոխնախագահը այս առումով էլ խնդիր չի տեսնում։

«Եթե օրենքը չեն կիրառում, օրենք են խախտում։ Եթե չդիմեն, իրենց ուզած ֆոնդում չի բաշխվի իրենց գումարները, այլ ինքը կառավարիչը կորոշի՝ որտեղ»,- ասել է Գալուստ Սահակյանը։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում