CNN-ի առաջատար լրագրող և հաղորդավար Դոն Լեմոնը, լուսաբանելով ԱՄՆ Կենտուկի նահանգում տեղի ունեցած պատահարը, երբ «սպիտակ» տղամարդու զոհ էին դարձել երկու աֆրոամերիկացի, ուղիղ եթերից հայտարարել է, որ ԱՄՆ-ում ահաբեկչության հիմնական սպառնալիքը «սպիտակ» տղամարդիկ են, գրում է The Independent պարբերականը:
«Իսկ մենք շարունակում ենք կարծել, որ երկրի համար ամենաահավոր վտանգը սահմանին մոտեցող ինչ-որ մարդիկ են՝ նկատի ունենալով դեպի ԱՄՆ ձգվող հազարավոր ներգաղթյալներց կազմված քարավանը: Մենք պետք է վերջապես հասկանանք, որ այս երկրում ամենամեծ ահաբեկչական սպառնալիքը դա «սպիտակ» տղամարդիկ են՝ հիմնականում աջ արմատականները, և մենք պետք է ինչ-որ բան անենք դրա դեմ: Ինչպես գիտեք նրանց մուտքն ԱՄՆ արգելված չէ, նման արգելք եղել է միայն մուսուլմանների համար»,- հայտարարել է Լեմոնը:
Լեմոնի այս հայտարարությունը դժգոհության ալիք է բարձրացրել պահպանողականների շրջանում: Դրան Twitter-ում արձագանքել է նաև ԱՄՆ նախագահի տղան՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը.«Ես կարծեցի, թե դա կոնտեքստից դուրս հանված կատակ է, բայց ոչ…Ուղղակի Դոն Լեմոնը հիմար է:
Ցավալի է, բայց շատ ձախեր հիմնականում այդպես էլ մտածում են: Գարշելի է»:









































