Նոյեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայում օրինականացվել է մարիխուանայի գնումը և օգտագործումը բուժական նպատակներով, հաղորդում է BBC News-ը:
Մարիխուանա կարելի է ձեռք բերել միայն դեղատոմսով, որը կարող են տալ միայն հատուկ մասնագետները՝ առանձնահատուկ դեպքերի ժամանակ, երբ մյուս դեղամիջոցները չեն օգնում:
ԱՄՆ 30 նահանգներում թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով, իսկ 10 նահանգներում, Կանադայում և Ուրուգվայում նաև որպես հանգստի և ժամանցի միջոց:









































