Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց իր վերապահումները. «ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա: ՊՊԾ գնդում զոհված Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև Շարմազանով: Մենք էսօր ի՞նչ աչքերով ենք նայելու նրանց հարազատների աչքերին: Մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ»:
Նրա խոսքով՝ մենք նախադեպ ենք ստեղծում ՀՀ-ի վրա հարձակվողներին համաներելու. «Անթույլատրելի է ուժային կառույցների քար լռությունը: Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է: Մենք էս ի՞նչ ենք անում»:
Մանրամասները՝ տեսանյութում: