Ուկրաինացի աստղ Վերա Բրեժնևան ներկայացրել է իր թրենդային look-ը, ինչպես նաև ներկայացրել է նոր երգ: Նա իր լուսանկարը տեղադրել է Instagram-ում, գրում է viva.ua-ն:
Լուսանկարում Բրեժնևան հանդես է եկել ուռուցիկ սպիտակ փեշով, մարմնագույն բաճկոնով ու ոճային կեդերով: Երգչուհին ներկայացրել է նաև նոր զգեստ, որը կոչվում է «Բարի առավոտ»: Երգը նրա համար գրել է Կոնստանտին Մելաձեն:
«Բարի առավոտ: Ինձ համար մեծ պատիվ է ու երջանկություն լինել Կոնստանտին Մելաձեի ստեղծագործության դեսպանը: Նվիրում ենք ձեզ մեր նոր երգը»,- գրել է Վերան Instagram-ում:










































