Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ 11 պատգամավորներ են դիմել 6 կետից կազմված առաջարկով՝ կապված ցմահ ազատազրկվածների հետ. «Ինչո՞ւ եք մերժել մեր առաջարկը»:
«Մեր վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ աննախադեպ է. ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել այս կառավարության օրոք»,- ի պատասխան ասաց Զեյնալյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ցմահ դատապարտյալների նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































