Օմսկի մարզի Նազիվաևսկա քաղաքի բնակչուհին ծննդաբերել է «Նիզկոցեն» խանութում: Տեսախցիկների տեսագրությունը հրապարակել է տեղական պարբերականներից մեկը:
Խանութի աշխատակիցների խոսքով՝ գնորդներն այդ միջադեպին հանգիստ են վերաբերվել: Ծնունդն ընդունել են գանձապահը և հղի կնոջ երկու ընկերուհիները: Երեխան լույս աշխարհ է եկել մինչև բժիշկների ժամանելը, նրան Իվան են անվանել:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա 28-ամյա կնոջ արդեն վեցերորդ երեխան է:









































