Աբխազիայի իշխանությունները Սոչիում անցկացվելիք Օլիմպիադայի նախաշեմին խստացնում են անվտանգության միջոցառումները՝ փոխանցում է INTERFAX-ը:
Հաղորդվում է, որ «Աբխազիայից մինչև Ռուսաստանի պետական սահման՝ Փսոու գետից մինչև Բագրիպշ բնակավայր, ժամանակավորապես ստեղծվել է 11 կմ լայնությամբ սահմանային գոտի»:
Կառավարության որոշմամբ՝ նշված ժամանակահատվածում սահմանային գոտի մտնող քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ:
Նախատեսված է Փսոու-Ինգուր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Բագրիպշ բնակավայրում ստեղծել միացյալ անցակետ:
Աբխազիայի իրավապահները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն նշված բնակավայրերում, որոնք մտնում են սահմանային գոտու մեջ:








































