Mirai վտանգավոր բոթնեթի ստեղծող Փարաս Ջայի նկատմամբ նոր դատավճիռ է կայացվել DdoS-հարձակումներ իրականացնելու համար։ Դատավճռի համաձայն՝ նա պարտավոր է, վեց ամիս տնային կալանքի մեջ գտնվելով, վճարել 8,6 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կայքը:

Հետաքննությունը պարզել է, որ 2014 թ. Նոյեմբերին Ջան բազմիցս կազմակերպել է հարձակումներ իր համալսարանի սերվերների վրա՝ դրանք չեզոքացնելով առնվազն չորս անգամ: Այս սերվերները աջակցել են ուսումնական հաստատության պորտալի աշխատանքին, որն օգտագործվում էր տասնյակ հազարավոր աշխատակիցների, ուսուցիչների և ուսանողների կողմից:









































