Ամերիկուհուն մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության համար, երբ ֆլորենս փոթորիկի ժամանակ ջուրը տարել է ձեռքերի մեջ գտնվող նրա մեկամյա որդուն,- այս մասին Facebook- ում հաղորդել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Միացյալ Նահանգների շերիֆի գրասենյակը:
Ոստիկանության տվյալներով, սեպտեմբերի 16-ին 20-ամյա Դեզիա Այդիա Լին երեխայի հետ մեքենայով երթևեկել է փակ ջրածածկ ճանապարհով: Երթևեկելու ընթացքում ջուրը բարձրացել է տագնապալի մակարդակի և մեքենան քշել-տարել է մայրուղուց:
«Ես անում էի ամեն ինչ երեխային փրկելու համար, բայց երբ ջուրը լցվեց մեքենան, խուճապի մատնվեցի: Մեքենան շրջվել էր, և գետնին հասնելու որևէ միջոց չկար: Ես հասցրեցի գրկել երեխային, սակայն ջրի հոսանքը տարավ նրան», – կնոջ խոսքերը փոխանցում է ABC7 պարբերականը: Երեխայի մարմինը հայտնաբերվել է միայն հաջորդ օրը:
Նոյեմբերի 20-ին Դեզիա Այդիա Լին դատարանի առջև կկանգնի՝ չկանխամտածված սպանության և մայրուղու անթույլատրելի հատվածում մեքենա վարելու համար:










































