Տեղատարափ անձրևների պատճառով վտանգավորության ամենաբարձր մակարդակ է հայտարարված Իտալիայի հյուսիսային առափնյա շրջաններում և Լիգուրիա վարչական շրջանում, որտեղ նախօրեին վատ եղանակի պատճառով գնացքը դուրս է եկել գծերից, և մի քանի մարդ տուժել է: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Լիգուրիայի քաղպաշտպանության ներկայացուցչությունը մինչև կիրակի երեկո հայտարարել է վտանգավորության մակարդակի բարձրացման մասին` չդադարող հորդառատ անձրևների և ուժգին որոտների հետ կապված: Իրենց տներից մոտ 200 մարդ է տարհանվել, գրում է Ria Novosti-ն:









































