Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության ներկայացուցիչները Թեհրան են ժամանել, փոխանցում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ նրանց այցի նպատակն Իրանի և «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածության կատարման պատրաստություններն են:
Ենթադրվում է, որ ԱԷՄԳ-ի փորձագետներն իրենց աշխատանքը կսկսեն հունվարի 20-ին՝ «Նեթենզե» և «Ֆորդո» միջուկային օբյեկտներ այցով:









































