Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են փոխում սեռը, քան կանայք։ Մենք որոշել ենք ստուգել այդ պնդումը ամենից հայտնի օրինակների վրա։
Եղբայրներ–քույրեր

Հայտնի ռեժիսոր և սցենարիստ Էնդի Վաչովսկին, որն իր եղբոր Լարիի հետ նկարահանել է լեգենդար «Մատրիցան», փոխել է սեռը և Լիլի է դարձել։ Այժմ Վաչովսկիները ոչ թե եղբայրներ են, այլ քույրեր։ Լարին դեռ տաս տարի առաջ է փոխել սեռը և Լանա դարձել։
Բրյուս անկարողը

65-ամյա Բրյուս Ջեները, Քրիս Քարդաշյանի նախկին ամուսինը, 2013 թվականին վերջնականապես կին է դարձել։
Ինչպե՞ս մոռանալ Դանա Ինթերնեյշնլին

Դանա երգչուհու մասին բոլորն իմացան 1998 «Եվրատեսիլ» մրցույթից հետո։ Սակայն քչերը գիտեն, որ նախկինում նա տղամարդ է եղել՝ Յարոն Կոեն անունով և 21 տարեկանում, ընտանիքի աջակցությամբ, որոշել է փոխել սեռը։
Ամեն ինչից քիչ–քիչ

Ամերիկյան դերասանուհի, երաժիշտ և նկարչուհի Ալեքսիս Արքեթը որպես Ռոբերտ է ծնվել և կյանքի մեծ մասը որպես տղամարդ է ապրել, էպիզոդիկ դերեր խաղալով տարբեր ֆիլմերում։ Սակայն հետո Ռոբերտը որոշել է, որ կինն իր մեջ ավելի շատ է և 38 տարեկանում փոխել է սեռը։
Հարվածի՛ր, Անդրյուշա, հարվածի՛ր

Թաիլանդացի հայտնի քիքբռնցքամարտիկ Նոնգ Տումը որոշել է փոխել սեռը և տիկին Պարինյա Կիատբուսաբայի է վերածվել։ Մարզուհին իր սեփական մարզադպրոցն է բացել, որի մասին ֆիլմ է նկարահանվել։
Հրե՞նք գունդը.

Գերմանացի թեթևաթլետ Հայդի Քրիգերը 1986 թվականին Եվրոպայի չեմպիոն է դարձել։ 1997-ին նա որոշել է փոխել սեռը և վերածվել է Անդրեասի։
Չեստիտին.

Մինչև 2010 թվականը երգչուհի Շերի դուստրը Չեստիտին էր։ Սակայն 24 տարեկանում նա արդեն վերածվել է Չեզի և ասում է, որ արդեն 13-ում է զգացել, որ ինքն ավելի շատ տղամարդ է։
Ուրիշի մարմնում՝ անառողջ ոգի է

Ուկրաինական «Աստղերի ֆաբրիկայի» աստղ Բորիս Ապրելը երբեք չէր վշտանում, որ իրեն աղջկա տեղ էին դնում։ 2013 թվականին նա փոխել է սեռը։ Այժմ գեղեցկուհու անունը Էյփրիլ է։ Իր խոսքերով՝ նա մանկուց իրեն ուրիշի մարմնի մեջ է զգացել։
Ձողով թռիչքներ

Բալիան Բուշբաումը ծնվել է 1980 թվականին որպես Իվոն Բուշբաում։ Որպես կին նա մասնակցել է ձողով թռիչքների մրցումներին և Գերմանիայում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Չնայած դրան 2007 թվականին նա հրաժարվել է կարիերայից և 2008-ին պաշտոնապես տղամարդ է դարձել։










































