WPP AUNZ- ի նոր հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ ավստրալացին ապօրինի բան է արել և խաբել ընտանիքին: Ավստրալիացիների մոտ 27% -ը ստել է, երբ ընտանիքի անդամներն ու ծանոթները հարցրել են, թե որտեղ են գտնվում նրանք՝ գրում է kommersant.ru-ն։
Ամեն երրորդ անձ թաքցնում է, որ դժգոհ է ամուսնությունից, և մոտ 29% -ը լռում է իրենց իրավախախտումների մասին: Ընդհանուր առմամբ, հետազոտողները հարցրել են Ավստրալիայի 2,5 հազար բնակիչների, և ամեն երկրորդը խոստովանել է, որ ստել է (49%):
Ըստ Seek հարցման՝ տղամարդիկ ավելի հաճախ են ստում: Տղամարդկանց մոտ 48% -ը պատրաստ է խաբել գործատուին հարցազրույցում, իսկ կանանց շրջանում դա կանի միայն 32%-ը:
Չնայած անմխիթար վիճակագրությանը՝ ավստրալացիներին կարելի է վստահել: Կանայք սուտ չեն խոսում, երբ զրուցում են հարազատների կամ մտերիմների հետ, իսկ տղամարդիկ՝ հավատարիմ գործընկերների, հարևանների և բարիստների հետ:









































