Ազատության հրապարակում այսօր կայացավ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որին միացել են նաև խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչներ:
Հրապարակը լեփ լեցուն էր նաև քաղաքացիներով: Հավաք երթը հսկում էին մեծ թվով ոստիկաններ:
Քաղաքացիները հրապարակ են բերել «Ոչ գրպանահատությանը», «Ոչ պարտադիրին», «Դուրս եկեք մեր գրպանից», «Ոչ իշխանական տզրուկներին», «Ոչ հոգևոր անբարտավանությանը» «Ոչ անարդյունավետ կառավարությանը», «Յան տվեք մի քիչ էլ մենք ապրենք», «Խաբված ժողովուրդը այլևս չի վստահի» գրությամբ պաստառներով եւ անընդհատ վանկարկում են «Կասեցում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Սերժիկ, հեռացիր», «Միացում» կարգախոսներով պաստառներ:







































