Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում սխալ թիրախ էր ընտրել

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը։

ԵԽԽՎում Սերժ Սարգսյանն իր ելույթում և դրան հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մի քանի շեշտադրումներ արեց, որոնք հետագայում տարբեր կերպ մեկնաբանվեցին և քննարկվեցին: Մասնավորապես` ելույթում Սերժ Սարգսյանը նշում էր, թե Հայաստանն իր ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Ադրբեջանը` պատերազմի և հենց դրանով Ադրբեջանը առավելություն ունի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյո՞ք կար նման բան ասելու անհրաժեշտություն հենց եվրոպական ամբիոնից:

ԵԽԽՎ ելույթը տարբեր էր, հարցազրույցը` տարբեր: Ելույթը գրավոր էր և դրանում էական բացեր և հարցականներ չկային, իսկ ահա հարցազրույցում, որը բանավոր էր, Սերժ Սարգսյանը շատ անորոշ, անհստակ, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող պատասխաններ է տվել, ինչն էլ, իհարկե, մտահոգիչ է: Ես կարող եմ հասկանալ, որ Սերժ Սարգսյանը փորձել է ասել, որ Ադրբեջանը ագրեսիվ է, իսկ հայերը` խաղաղասեր, փորձել է եվրոպացիների մոտ խղճահարություն ստեղծել, բայց ես կարծում եմ` դա կեցվածք և սխալ մարտավարություն է, որովհետև հարգում են այն մարդուն, որն ի վիճակի է իր իրավունքները պաշտպանելու, ոչ թե նրան, ով փորձում է իրեն խեղճ ցույց տալ: Սերժ Սարգսյանն իր բանավոր խոսքում սխալ թիրախի է փորձել հարվածել:

Պարոն Մարգարյան, իսկ եթե համեմատելու լինենք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հայտարարություններն ու ելույթները, ապա Ձեր գնահատմամբ` ո՞վ է այստեղ ավելի կոշտ և հստակ արտահայտում իր դիրքորոշումը: Հիշեցնեմ նաև, որ Ալիևը ասել է, թե Կազանը վերջին հնարավորությունն է ԼՂ հարցը լուծելու: Սա ի՞նչ է` Ձեր կարծիքով:

Ալիևի հայտարարությունների բովանդակությունը նորություն չէ: Երկար ժամանակ է` Ադրբեջանն այդ ոճով է խոսում: Սակայն ես նաև հավատում եմ, որ մեկը, որը շատ է խոսում պատերազմի մասին, պատերազմից հիմնականում ինքն է վախենում, մանավանդ` դրա փորձն Ալիևն ունի: Այնպես որ, ես կարծում եմ, որ Ալիևի նման հայտարարությունների հիմնական նպատակը վախեցնելն է, և հայկական կողմը պարզապես չպիտի վախենա դրանցից:

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎում խոսեց նաև տարածքային ամբողջականության սկզբունքի մասին և նշեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ որևէ այլ երկրի, և հենց այդ պատճառով էլ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, արդյո՞ք սա ճիշտ պատասխան էր:

Այդտեղ նա նաև ասում է, որ Հայաստանը չի ճանաչել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն նորից կարծում եմ, որ թերի պատասխան էր: Նա պետք է շեշտեր, որ մենք փաստացիորեն ճանաչում ենք Ղարաբաղի անկախությունը, բայց դրա իրավաբանական ձևակերպումը չենք տալիս, որպեսզի բանակցային սեղանի շուրջ խոսելու մթնոլորտ ստեղծենք: Սերժ Սարգսյանը պետք է ընդգծեր, որ այդ ամենը, սակայն, դեռ չի նշանակում, որ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը:

Պարոն Մարգարյան, վերջերս հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները, Դաշնակցությունը միշտ նշել է, որ այս սկզբունքներին և դրանց տարրերին դեմ է: Եթե այդ սկզբունքներն ընդունվեն և որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա այդ դեպքում ինչպիսի՞ն կլինեն Դաշնակցության  քայլերը: Պատրաստվո՞ւմ եք, արդյոք, բողոքի ակցիաներ իրականացնել այնպես, ինչպես դա արեցիք հայթուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

– Բնականաբար չենք ընդունելու: Նախ` ես չեմ կարծում, որ
որևէ մեկն ունի իրավունք նման փաստաթուղթ ստորագրելու, քանզի ստորագրելուց առաջ
առնվազն պետք է Ղարաբաղում հանրաքվե անցկացվի` պարզելու համար, թե արդյոք
ժողովուրդը կողմ է այդ տեսակ պայմանագրի և հետո նոր մարդու ձեռքը գնա այդ
փաստաթղթի տակ ստորագրելու: Այնպես որ, նման փաստաթղթի ստորագրումն առանց Ղարաբաղի
մեզ համար անընդունելի է: Իսկ եթե մի օր մենք փաստի առաջ կանգնենք և տեղեկանանք,
որ ստորագրություն, այդուամենայնիվ, եղել է, ապա ստորագրությունից մինչև հաստատում
երկար ճանապարհ կլինի, և պարզ է, որ այն կարժանանա հայ-թուրքական
արձանագրությունների ճակատագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում