«Բացառվում է մեր ցուցակում հանրապետականներ տեսնենք, բայց մեր դաշինքը բաց է ցանկացած գաղափարական քաղաքական ուժի կամ անհատի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ելք խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ընտրություններին գնում են լինելու երկրորդ քաղաքական ուժը։
Նա նաև նշեց, որ Հայաստանի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը շատ մեծ է, պարզապես պետք է հետաքրքությունները բավարարել։
Ընտրություններից հետո նա վստահ է, որ կլինի իրական տնտեսական աճ։
«Ընտրություններից հետո մենք կտեսնենք այն ծրագրերը, որոնք միտված են կյանքի որակը փոխելուն»,-հավելեց Գևորգ Գորգիսյանը։









































